ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կապիտուլյանտ ոչնչությունը պատերազմը բերում է Հայաստանի բոլոր բնակավայրեր և բոլորիս տները

Կապիտուլյանտ ոչնչությունը պատերազմը բերում է Հայաստանի բոլոր բնակավայրեր և բոլորիս տները
19.03.2024 | 09:40

Նիկոլ Անհողը գնում հանդիպում է ոսկեպարցիների և Տավուշի մարզի մի քանի այլ սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ` տպավորություն ստեղծելով, թե իր կողմից թուրքերին խոստացված 4 գյուղերի հանձնումը Բաքվին, միայն այդ գյուղերի բնակիչների խնդիրն է:

Դա համահայկական խնդիր է և դավաճան Նիկոլը այդ գուղերը հանձնելով բացում է դեպի Վանաձոր դարպասները...

Ժողովու՛րդ, Նիկոլի կողմից այդ 4 գյուղերի նվիրումը Ադրբեջանին բոլորիս խնդիրն է և միայն ոսկեպարցին կամ բաղանիսցին այդ հարցով չպետք է զբաղվեն...

Կապիտուլյանտ ոչնչությունը պատերազմը բերում է Հայաստանի բոլոր բնակավայրեր և բոլորիս տները:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ